Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարան է ներկայացրել նոր ազգային արժույթի՝ թումանին անցնելու մասին օրենքի նախագիծը, որը կփոխարինի արագորեն արժեզրկվող իրանական ռիալին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Դրամավարկային բարեփոխումների անբաժանելի մասը պետք է լինի ազգային արժույթի անվանական արժեքը 10000:1 հարաբերակցությամբ։ Օրենքի նախագիծը, որն այսօր ներկայացվել է պատգամավորների քննարկմանը, կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2019 թվականի հուլիսին, երբ երկրի նախագահ Հասան Ռոհանին էր։
Իրանի իշխանությունները կարծում են, որ փոփոխութոյւնները պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Պատճառը իրանական ռիալի շուկայական փոխարժեքի ռեկորդային անկումն է. դեկտեմբերի 19-ին այն իջել է ԱՄՆ դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի` 1 դոլարի դիմաց 777 հազար ռիալ։ Միաժամանակ, Իրանի Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը 2017 թվականից ի վեր գրեթե անփոփոխ է՝ 1 դոլարի դիմաց 420 հազար ռիալ։
Իրանական արժույթի անկումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական լարվածության և Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցների բացասական ազդեցության, այնպես էլ երկրում շարունակվող էներգետիկ ճգնաժամի հետ, որը սրվել է ցուրտ սեզոնից հետո:
Ռիալի արժեզրկման կարևոր պատճառ է դարձել գնաճի բարձր մակարդակը։ 2020 թվականից Իրանում գնաճը պահպանվել է 40-50 տոկոսի սահմաններում։ Ըստ Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի տվյալների՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին գնաճը կազմում է 37,3%: Բնակչությունը նախընտրում է իր խնայողությունները պահել իսլամական հանրապետությունում մեծ պահանջարկ ունեցող ոսկե մետաղադրամներով։