Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից»,- գրել է վարչապետը X սոցիալական ցանցում՝ ցավակցություն հայտնելով միջադեպի զոհերին և նրանց ընտանիքներին։
Վերջին տվյալներով՝ Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մեքենայով ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ փոքր երեխա, ևս 200 մարդ վիրավորվել է։