Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Բելառուսի ԿԸՀ-ն դեկտեմբերի 23-ին կայացած նիստում պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին գրանցել է որպես երկրի նախագահի թեկնածու:
«ՌԻԱ նովոստին» տեղեկացրել է, որ Լուկաշենկոյին աջակցելու համար նախաձեռնող խումբը հավաքել է ընտրողների 2 մլն 518 հազար 145 ստորագրություն:
ԿԸՀ-ն ավելի վաղ նախագահի թեկնածուների գրանցման համար փաստաթղթեր էր ստացել հինգ թեկնածուից։ Դիմումներ էին ներկայացրել պետության գործող ղեկավարը, Բելառուսի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը, «Աշխատանքի և արդարության հանրապետական» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը, Բելառուսի «Կոմունիստական կուսակցության» առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, գործարար, անկուսակցական Աննա Կանոպացկայան:
Ըստ նտրությունների պլանի՝ նախընտրական քարոզչությունն անցկացվելու է 2025 թվականի հունվարի 1-25-ը։ Հունվարի 21-25-ը ներառյալ երկրում տեղի կունենա նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկություն, իսկ հունվարի 26-ը քվեարկության հիմնական օրն է: