ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 23-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.53 դրամով՝ կազմելով 395.58 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.63 դրամով և կազմել 411.09 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.93 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.08 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.33 դրամ՝ ավելանալով 2.24 դրամով։