Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց։
«Ավելի ու ավելի հավանական է դառնում, որ AI-ն իր ինտելեկտով մինչև 2025 թվականի վերջ կգերազանցի ցանկացած անհատի, իսկ մինչև 2027/2028 թվականը՝ ամբողջ մարդկության մտավոր կարողություններին»,- X-ում գրել է Մասկը։
Մասկի կանխատեսումներով՝ հավանականությունը, որ մինչև 2030 թվականն AI-ն իր կարողություններով կգերազանցի բոլոր մարդկանց, 100% է։