Երևանի ավագանին տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և անհատ վարորդների լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ է սահմանել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նոր ստանդարտների համաձայն՝ հավաստագրման ժամանակ հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը։
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ հավաստագրումը կամավոր է լինելու, այն ուղղված կլինի ծառայության որակի բարելավմանը։
2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում սկսել էին գործել նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատները պետք է հարկ վճարեն և ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն։
Փորձագետն Armenia Today-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կառավարության որոշումը չի կարող ուղևորափոխադրումների ծառայության թանկացման հիմք հանդիսանալ։
ՊԵԿ-ը հայտնել էր, որ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների համար մշակվել է My tax բջջային հավելվածը։
Օգոստոսի 30-ին Armenia Today-ը հետաքրքրվել էր վարորդներից, թե ինչպե՞ս են գնահատում նոր օրենքը, ի՞նչ ռիսկեր են տեսնում և արդյոք, իրենց կարծիքով, ծառայությունն ուղևորների համար կթանկանա՞, թե՞ ոչ։