Starbucks սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի աշխատակիցների գործադուլի հետևանքով ԱՄՆ-ում առնվազն 170 խանութ է փակվել, գրում է Usatoday-ը։
Աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով դեկտեմբերի 19-ից մեկնարկած գործադուլը, որը նախատեսում են ավարտել դեկտեմբերի 25-ին, ի սկզբանե միայն Լոս Անջելեսի, Չիկագոյի և Սիեթլի խանութներում էին։ Գործադուլի մասշտաբներն այնուհետև մեծացել են՝ տարածվելով Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Սենթ Լուիսի սրճարաններում:
Starbucks Workers United-ը՝ ընկերության աշխատակիցների արհմիությունը, հայտարարել է, որ գործադուլին մասնակցած աշխատակիցների թիվը կարող է հասնել 5000-ի։
Ընկերության աշխատակիցները դեկտեմբերի 19-ին «նախածննդյան գործադուլ» էին հայտարարել՝ բողոքելով ցածր աշխատավարձերից, աշխատանքային ոչ նպաստավոր ժամերից։