Նոյեմբերի 22-ին COP29-ի շրջանակներում Ադրբեջանում բացվել էր մտացածին «Արևմտյան Ադրբեջան» տարածաշրջանի խոհանոցը ներկայացնող ցուցահանդես՝ աղավաղելով և ներկայացնելով հայկական խոհանոցն ու մշակույթն ադրբեջանականի անվան տակ, հայտնել է Mnument Watch-ը։
Ըստ կայքի՝ ցուցահանդեսի միջոցառումներից զատ, հայկական ինքնության յուրացման մեկ այլ իրողություն էր Երևանի (ադրբեջանական անվանմամաբ՝ Իրևան-խմբ․) մասին պատմող գրքի շնորհանդեսը, որն ըստ ադրբեջանական քաղաքականության կեղծ թեզերի՝ համարվում է «ադրբեջանական քաղաք»։
COP29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովը տեղի էր ունեցել Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ը։
Ադրբեջանը բազմիցս փորձել է տարբեր միջազգային հանդիպումների և քննարկումների ընթացքում առաջ մղել իր կեղծ թեզերը՝ հայկական տարածքներն ու մշակույթը յուրացնելու նպատակով։
Կայքը հիշեցրել է, որ նախորդ նման միջոցառումը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-22-ն անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։