Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։
«Ցավակցում ենք Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց վրա պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- X-ում գրել է Փաշինյանը։
Դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել և կործանվել Ղազախստանի Ակտաու քաղաքում։ Զոհերի վերջնական թիվ դեռ չի հրապարակվել։ Ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ էր։ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման հետևանքով 6 մարդ ողջ է մնացել։