Ղազախական Ակտաու քաղաքի մոտ Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ղազախական լրատվամիջոցներին։
Բաքվից Գրոզնի թռչող Embraer 190 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Ինքնաթիռում գտնվում էր 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ուղևորների թվում էին 16 ռուս, Ադրբեջանի 37, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացիներ։ Ռուսաստանի 9 քաղաքացի գտնվում է հիվանդանոցներում, հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական տվյալներով ողջ է մնացել 32 մարդ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ օդանավը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով։ Ի թիվս այլ վարկածների՝ տեղեկություններ կան, որ ինքնաթիռը բախվել է թռչունների: