Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2024 թվականի առաջնության հաղթողների ու մրցանակակիրների անունները։
57 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Մանվել Խնձրցյանը, Էդիկ Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ, Նորիկ Հարությունյանը և Արման Հարությունյանը՝ բրոնզե մեդալներ։
61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Արսեն Հարությունյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Մեժլում Մեժլումյանը, երրորդ տեղը՝ Հարություն Հովհաննիսյանը և Լևիկ Միքայելյանը։
65 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը, Հայկ Աբրահամյանն արժանացել է արծաթե, Րաֆֆի Արտուշյանը և Հրաչյա Մարգարյանը՝ բրոնզե մեդալների։
70 կգ կարգում ոսկե մեդալը նվաճել է Արման Անդրեասյանը, արծաթե մեդալը՝ Վլադիմիր Ազարյանը, բրոնզը՝ Արտյոմ Իշխանյանը և Տիգրան Ղազարյանը։
74 կգ քաշային կարգում հաղթել է Նարեկ Հարությունյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Հրայր Ալիխանյանը, իսկ Անուշավան Բարսեղյանը և Նարեկ Նիկողոսյանը երրորդ տեղն են զբաղեցրել։
79 կգ կարգում ոսկե մեդալը նվաճել է Հայկ Պապիկյանը, Արման Ավագյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ալեքս Մելքոնյանը և Լայերտ Մկրտչյանը՝ բրոնզե։
86 կգ-ում Հայաստանի չեմպիոն է դարձել Ռազմիկ Եփրեմյանը, Մուշեղ Մկրտչյանն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Միհրան Ամիրյանը՝ երրորդ։
92 կգ քաշային կարգում ուժեղագույնն էր Կնյազ Իբոյանը, Ազատ Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր, Պապին Հունանյանը՝ բրոնզե։
97 կգ կարգում հաղթել է Սերգեյ Սարգսյանը, Գուրգեն Սիմոնյանը նվաճել է արծաթե մեդալ, Անդրանիկ Ջաղեթյանը՝ բրոնզե։
130 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Խաչատուր Խաչատրյանը, Մարտին Սիմոնյանը երկրորդ հորիզոնականում է, Հենրիկ Հայկյանը՝ երրորդ։