Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ամանորի տոների կապակցությամբ հայերենով շնորհավորել է միլանյան ակումբի երկրպագուներին, հայտնում է ակումբն Instagram-ում։
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ակումբի պատրաստած հոլովակում հայերեն ասել է Մխիթարյանը։
Ակումբի մյուս խաղացողները նույնպես իրենց մայրենի լեզուներով շնորհավորել են «Ինտերի» երկրպագուներին։ Հնչել են շնորհավորանքներ իտալերենով, ֆրանսերենով, իսպաներենով, անգլերենով և այլ լեզուներով։ Ակումբն այս ավանդույթն անվանել է «տոնական ողջույններ մեր ընտանիքի կողմից ձեր ընտանիքին»: Նախաձեռնությանը միացել է նաև գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
Մխիթարյանն «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Ռոմայից»։ Սեպտեմբերին նա ընդգրկվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրն «Ինտերի» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ապրիլին Մխիթարյանը «Ինտերի» կազմում առաջին անգամ դարձել էր Իտալիայի չեմպիոն։
Աշխարհի արագ շախմատի առաջնություն․ Շանթ Սարգսյանը հաղթել է մրցակիցներին
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է մրցակիցներին, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։...