Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչև Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10-50 մետր: Բաղրամյանի, Տաշիրի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Փաշինյանը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնել է Արմեն Մարտիրոսյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության 2024-ի գլխավոր մրցանակն ստացել է «Հայաստանի երեխաների...