Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով ուսումնական հաստատության իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ համալսարանի հոգաբարձուների խորհրդի եզրափակիչ տարեկան նիստը երկու անգամ հետաձգվել է։
«Հետաձգման պատճառը ռեկտորի պարտականությունները կատարող Հ․ Զաքոյանի կողմից խորհրդին ներկայացվող նոր հաստիքացուցակի նախագիծն է, որով նախատեսվում է 2025թ․ համալսարանում իրականացնել մեծաքանակ կրճատումներ»,- գրում է լրատվամիջոցը։
«Հրապարակ»-ը նաև հայտնում, որ լուրերի համաձայն՝ փակվելու է նաև համալսարանի Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որը հիմնադրվել էր 1922 թվականին։
Փաշինյանը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնել է Արմեն Մարտիրոսյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության 2024-ի գլխավոր մրցանակն ստացել է «Հայաստանի երեխաների...