Հունվարի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Volkswagen մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վթարի հետևանով 1 մարդ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է։
Վրաստանում հայտնաբերել են առևանգված ռուս տուրիստի մարմինը
Վրաստանի Նակրա գետում հայտնաբերել են առևանգված ռուս տուրիստի մարմինը, հայտնում է Sputnik Грузия-ն` հղում անելով երկրի ՆԳՆ-ին։ Հունվարի 5-ին Վրաստանի...