Հայաստանի համայնքները 2024 թվականին հավաքագրել են 43,4 մլրդ դրամ (109,3 մլն դոլար) սեփական եկամուտ՝ նախատեսված 41,2 մլրդ դրամի փոխարեն, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Այս ցուցանիշը 2,2 մլրդ դրամով կամ 5,3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, նշել է նա։
«Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները»,- հավելել է Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին հավաքագրված 41,6 մլրդ դրամի համեմատ հանրապետության համայնքների եկամուտներն աճել են 1,8 մլրդ դրամով, ինչը 4,1 տոկոսով ավել է։
Տարադրամի փոխարժեքը հունվարի 7-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 7-ին, կազմել է 396,76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,14 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի...