Զզվարճալի, ուրախ և թեթև սերիալ դիտելը տրամադրությունը բարձրացնելու լավ միջոց է, գրել է Thesymbol-ը, որը 5 սերիալ է առաջարկել։
Ted Lasso
Թեդն ամերիկյան ֆուտբոլի մարզիչ է, որը ճակատագրի բերումով հայտնվել է Անգլիայում, որտեղ մարզում է Պրեմիեր լիգայի հավաքականը: Նոր աշխատանքի դժվարությունները նա հաղթահարում է նախանձելի լավատեսությամբ և հեշտությամբ: Սերիալը հանդիսատեսին ջերմություն և հույս է պարգևել։
Modern Family
Modern Family-ը դասական սիթքոմ է։ Սերիալի հերոսները մեկ մեծ ընտանիքի երեք սերունդ են։ Նրանք տարբեր են, բայց պատրաստ են օգնության հասնել միմյանց։ Տեղ-տեղ հուզիչ, տեղ-տեղ ուսանելի, իսկ տեղ-տեղ՝ պարզապես խելահեղ զվարճալի սերիալը կարող է բարձրացնել ցանկացածի տրամադրությունը։
«Թերապիա»
Ջիմին հոգեթերապևտ է, որը կյանքի դժվարին պահին հայտնվել է «կոշկակարն առանց կոշիկների» իրավիճակում։ Նա գիտի ինչպես օգնել բոլորին, բայց ինքն իրեն չի կարողանում օգնել։ Սերիալը հուզիչ և երբեմն զվարճալի պատմություն է այն մասին, թե որքան կարևոր է լսել ինքներդ ձեզ և ընդունել սիրելիների օգնությունը:
«Զբոսայգիներ և հանգստի գոտիներ»
Սերիալը պատմում է պուրակների և հանգստի գոտիների դեպարտամենտի աշխատակիցների առօրյայի մասին, որը գտնվում է ամերիկյան հորինված Փաունի քաղաքում։ Հետաքրքիր, բայց խորը վերլուծություն չպահանջող սյուժե և կերպարներ, որոնք ունակ են հմայել ցանկացածին:
Gilmore Girls
Gilmore Girls-ը լեգենդար է Արևմուտքում: Սերիալն ավարտվել է ավելի քան 15 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նրա երկրպագուների թիվը միայն աճել է։ Այն շատ դրական հույզեր է փոխանցում։