Հունվարի 6-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրել է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրից 1 մարդ, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, հավելել է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքերով 4 պարկուճ, քարեր, Volkswagen և Nissan մակնիշի ավտոմեքենաներ։ Կայքը տեղեկացել է, որ դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։
«Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ, հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- եզրափակել է կայքը։