Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դեմ ցանկացած պահի գործողությունների հնարավորության մասին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Տարածաշրջանի ապագայում ահաբեկչության համար տեղ չկա։ Միակ ճակատագիրը, որին սպասում է ահաբեկչության և բռնության օգտին իրենց ընտրությունը, զենքերի հետ միասին հողի մեջ թաղվելն է։ Ոչ մի ուժ չի կարող մեզ հետ կանգնեցնել դրանից»,- ասել է Էրդողանը։
Սիրիայում ահաբեկչության խմբավորումներ ասելով Թուրքիայի նախագահը նկատի ունի «Իսլամական պետություն»-ը, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, որը Անկարայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն և նրա սիրիական մասնաճյուղը՝ Ժողովրդական պաշտպանության ուժեր (SND)։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում PKK-ի ուժերի վերացումը միայն ժամանակի հարց է։
Թուրքիայի և PKK-ի միջև հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։ Թուրքական իշխանությունները PKK-ն համարում են ազգային անվտանգության սպառնալիք և պարբերաբար հարձակումներ են իրականացնում երկրում նրա կողմնակիցների դեմ, ինչպես նաև գործողություններ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում:
Դեկտեմբերի 29-ին Ֆրանսիան հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։