Ինդոնեզիան միացել է ԲՐԻԿՍ-ին որպես համայնքի լիիրավ անդամ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Բրազիլիայի կառավարությունն այսօր՝ հունվարի 6-ին, հայտարարում է Ինդոնեզիայի Հանրապետության պաշտոնական մուտքը ԲՐԻԿՍ-ին՝ որպես լիիրավ անդամ»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ինդոնեզիայի թեկնածությունը «ստացել է համայնքի [երկրների] ղեկավարների հավանությունը» 2023 թվականի օգոստոսին Հարավային Աֆրիկայում Յոհանեսբուրգի գագաթնաժողովում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ 2025 թվականից մի շարք պետություններ կմիանան ԲՐԻԿՍ-ին՝ որպես համայնքի գործընկեր երկրներ, որոնց թվում է նաև Ինդոնեզիան։ Մյուս գործընկերներն են Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Կուբան, Մալազիան, Թաիլանդը, Ուգանդան և Ուզբեկստանը:
2024թ․ նոյեմբերին Թուրքիան ԲՐԻԿՍ-ից առաջարկ էր ստացել դառնալ գործընկեր պետություն։
ԲՐԻԿՍ-ը (BRICS – Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ-համագործակցություն է, որը ձևավորվել է 2009 թվականի հունիսի 16-ին։