ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հրդեհից զոհվածների թիվը հասել է 10-ի, հայտնել է CNN-ը։
Իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը վերջնական չէ։ Նախնական տվյալներով՝ հրդեհն ավերել է մոտ 10 000 շինություն:
«Պաշտոնյաները նախազգուշացնում են, որ զոհերի ճշգրիտ թիվը անհայտ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ քննիչները չեն կարողացել ապահով կերպով հասնել այն շրջաններ, որոնք առավել շատ են տուժել հրդեհներից»,- ասված է հրապարակման մեջ։
Հունվարի 9-ին Լոս Անջելեսում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել էր 5-ի։
ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։