Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը նախ առանձնազրույց կունենան, որին կհաջորդի աշխատանքային նախաճաշը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հաղորդակցությունը նախատեսվում է դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ: Երկու նախագահները նախ բանակցություններ կվարեն, իսկ այնուհետև կշարունակեն շփումն աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների ժամանակ «մտքերի մանրակրկիտ փոխանակում կկատարվի միջազգային արդիական հարցերի շուրջ, ներառյալ Սիրիայում և Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում իրավիճակի զարգացումը»: