Հայաստանում «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքումը կսկսվի հուլիսին, արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար, հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:
«Արտադրության ծավալը կկազմի տարեկան մինչև 50000 արտադրանք։ Լիցենզիայի գործողության ժամկետը 10 տարի է», – ասել է նա։
ԱԿ-103 ինքնաձիգների փուլային հավաքման կազմակերպման համար լրակազմերի արտադրանքի մատակարարման պայմանագիրը 2020 թվականի մայիսի 15-ին Հայաստանում կնքվել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության համապատասխան որոշման հիման վրա:
ԱԿ-103-ը ԱԿ-74Մ ինքնաձիգի արտահանվող տարբերակն է, որը տարբերվում է համապատասխանաբար՝ 5,56×45 մմ (ՆԱՏՕ-ի ստանդարտն է SS109) և 7,62×39 մմ տրամաչափի փամփուշտների օգտագործմամբ (1943 թվականի նմուշի խորհրդային փամփուշտ):
ԱԿ-74-ը աշխարհում ամենատարածված ինքնաձիգներից մեկն է և ԽՍՀՄ-ում առաջինն է՝ ստեղծված փոքր մղման փամփուշտով: Աշխարհում ընդամենը կա ԱԿ-ի և ԱԿ-74-ի ավելի քան 18 մլն նմուշ:
Հիշեցնենք, որ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրելու մասին առաջին անգամ հրապարակվեց 2018-ի օգոստոսի 22-ին։ Դրանք արտադրելու որոշման մասին հայտարարել էր Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը։
Ըստ Իգոր Գարդիենկոյի՝ սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK-103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։