Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։
Գնդապետ Փաշիկյանը ընդգծել է, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբերվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։
«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- ասել է նա:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշել է, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։
«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանել է Օհանյանը։