Զինվորի ու սպայի միակ երազանքը խաղաղությունն է։ Այսօր ՀՀ ամենաբարձրադիր դիրքերում էլ մարտական հերթապահություն են իրականացնում մեր զինվորները։ Նրանք դա իրենք սուրբ խաչն ու պարտքն են համարում։
․․․Ցուրտը, թշնամու ուղիղ դիտարկման տակ գտնվելն ու հաճախ չկահավորված դիրքերում ցրտին դիմակայելը նրանց համար խնդիր չէ։ Զինվորական հստակ կանոնադրությամբ են կանգնած մեր սահմաններին։
«Ամեն մարդ պետք է գոնե մեկ Նոր տարի դիրքերում դիմավորի»,- կարծում են զինվորները։ «Դա նրանց համար պատիվ պետք է լինի՝ հայրենիքին ծառայելու սուրբ և նվիրական ցանկություն»։