Հայ զինվորը հայի հայրենիքն է, հայի արժանապատվությունն ու հայ մնալու միակ գրավականը։ Դա բարձրագույն պաշտոնն է, բարձրագույն կարգավիճակը, որ առհասարակ կարող է լինել․․․ Չկա ավելի նվիրական ոչինչ, քան զինվորին հայտնած երախտագիտությունը, զինվորին ուղղված շնորհավորանքը, զինվորին պատվելու սովորությունը։
Տա՛ աստված, որ խաղաղությունը մշտապես թևածի մեր հայրենիքում ու զինվորի առաքելությունը միայն հայրենիքը սիրելն ու շենացնելը լինի, այլ ոչ երբեք պատերազմի արհավիրքն ու արյունահեղությունը ճաշակելը։
Տոնդ շնորհավոր, Հայ զինվոր, Աստված պահապան քեզ, մեր պատիվ ու հպարտություն։