Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2022թ․ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել, որին նախատեսվում է ներգրավել 724 քաղաքացու։ Կառավարության կողմից համապատասխան նախագիծը տեղադրվել է е- draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգրավվելիք 724 քաղաքացիներից 566-ը կլինեն կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
724 պահեստազորայիններից 469-ը կլինեն կլինեն հրթիռահրետանային մասնագիտություն ունեցողները։ Կներգրավվեն նաև մոտոհրաձգային, հետախուզական, ինժեներական, տեխնիկական և թիկունքային մասնագիտացմամբ պահեստազորայիններ։