Համոզված եմ, որ Մովսես Հակոբյանը կգա հանձնաժողով, հակառակ դեպքում նա պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որոնք պետք է իրեն տրվեին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Բոլորն, ովքեր բան ունեն ասելու այս հանձնաժողովին, պետք է ներկայանան»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ անթույլատրելի է ընդդիմության չմասնակցելը փորձել արդարացնել Մովսես Հակոբյանի հայտարարությամբ։