Մարտի 28-ին նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն ազատ կարձակվի։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը մերժեց Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Մարտի 28-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի»,-գրել է նա։
Մելիքյանը հայտնել է, որ որոշումը կայացրել է դատավոր Ալեքսանյանը։