ԵԿՄ առաջին գումարտակը մեկնել է եռամսյա մարտական հերթապահության: Նրանց ճանապարհելիս ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է. «Ես միշտ ասել եմ՝ մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել: Չենք հուսահատվում»:
«Մենք միշտ էլ մեր հայ զինվոր կողքին ենք: Այսօր մենք միշտ պիտի լինենք դիրքերում, որ կամաց-կամաց մեր բանակը ոտքի կանգնի։ Սա առաքելություն է, պարտականություն է մեզ համար»,- դիմելով մարտական հերթապահության գնացողներին՝ ասել է Սասուն Միքայելյանը։
«Ամեն մեկս մեր բաժին բեռը պետք է վերցնենք մեզ վրա և կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Սա ոչ միայն մեր պատիվն է, սա լուսահոգի սպարապետի պատիվն է»,- շեշտել է ԵԿՄ նախագահը: