Ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը մայիսի 28-ին մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել էր հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։