Արևմտյան Հայաստանն առիթ դարձավ, որ ինքն իրեն նախևառաջ հայ զգա, և այդ այցելությունն իսկապես բախտորոշ եղավ այդ ժամանակ երիտասարդ Մոնթեի համար: Երիտասարդ ու խոստումնալից գիտնականը պատրաստվում էր ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, սակայն նրա ուղին արդեն կանխորոշված էր:
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ճակատագիրն արդեն կանխորոշված էր:
«Բանակ պետք է կազմել: Այս հողերը պահելու համար ոչ թե ֆիդայական, այլ իսկական զորքի, ուժի անհրաժեշտություն կա: Պատերազմը հաճելի բան չէ: Պետք է հասկանալ, որ պետք է զոհվենք, պետք է լավ չհագնվենք, լավ չապրենք ու մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ ու հաղթենք, որ հետո բոլորիս համար լավ լինի»,-Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ասել էր Մոնթեն:
«Զինուժ մեդիան» պատմում է հերոսի փառահեղ ուղու մասին:
Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։