Ռուբեն Համբարձումյանը դեռ մանկուց էր առանձնանում հասակակիցներից թե՛ արագ մտածելու, թե՛ նույն արագությամբ նաև երևույթներն ընկալելու ունակությամբ: Մայրը՝ Աննա Բարսեղյանը, նշում է, որ որդին բոլոր առարկաներն էր սիրում, ուսումնասիրում, բայց ապագա զինվորի տարերքը մաթեմատիկան էր:
Ռուբենը միանգամից երկու բուհ է ընդունվել ու մեկնել ծառայության՝ Արցախ: Իր ճշգրիտ հաշվարկների ու գերազանցության արդյունքում կարճ ժամանակում նա կրտեր սերժանտի, ապա սերժանտի կոչում է ստացել: Նրա ճշգրիտ հաշվարկները կարևոր նշանակություն են ուենցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:
Նա պատերազմի ժամանակ վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ ու ոչ լիարժեք բուժվելուց հետո վերադարձել դիրքեր: Ռուբենը զոհվել է 2022-ին՝ իր զինակից ընկերների հետ:
Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում: