Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Կարսի տեղական Karsgazete թերթը գրել էր, թե Թուրքիա–Հայաստան սահմանին մոտ գտնվող Իբիշ գյուղի մերձակայքում իսրայելական մի ընկերություն ականազերժման աշխատանքներ է իրականացնում։