Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես էր եկել, իբրև թե, իր դիրքերի գնդակոծման մասին հաղորդագրություններով, որոնք դարձյալ հերքվել էին հայկական կողմից: