Օգոստոսի 14-ին` ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը
ՀՀ ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ...