Հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ Վահե Վերդյանը մեկն էր այն հայորդիներից, որն իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի: 44-օրյա պատերազմի մասնակից Վահեն ծնունդով Արցախից էր, օգոստոսի 27-ին նա կդառնար 28 տարեկան:
Հրամանատարը՝ Արցախի հերոս Հունան Հայրումյանը, հպարտությամբ է պատմում Վահեի՝ բարեհաջող կատարված մարտական առաջադրանքների մասին:
«Վահեն այն կերպարն էր, որն ուղեցույց պիտի լինի մեր մատաղ սենդի համար»,-նշել է Հ. Հայրումյանը:
Վահե Վերդյանը կամավոր մասնակցել է նաև 2016թ. ապրիլյան մարտերին:
Մոր խոսքով՝ հայրենիքը Վահե հետ էր միշտ և ամենուր, այն պաշտապնելը՝ իր արյան և կենսագրության մեջ:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: