Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
Հայաստանը Հունաստանում մասնակցում է զորավարժությունների
Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին, հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։...