Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը, պատասխանելով «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման շարունակական գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- նշել է Պետեր Ստանոն:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմն ամենօրյա ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն իբր խախտել է հրադադարի ռեժիմը։ ՀՀ ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունները։