ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց զոհերի ճշգրտված նոր թվի մասին. այդ թիվը 105 է:
Խոսելով տարածքային կորուստի մասին, Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ դիմելու իմաստը հենց այն է եղել, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որոշակի հատվածի նկատմամբ Ադրբեջանը հսկողություն է սահմանել: Իսկ ՀԱՊԿ-ին դիմել են պայմանագրի 4-րդ կետի հիման վրա, որտեղ ասվում է, որ տարածքային ոտնձգությունը ՀԱՊԿ անդամ որևէ պետության հանդեպ ոտնձգություն է ողջ կազմակերպության հանդեպ:
Վարչապետը չնշեց տարածքային կոնկրետ կորուսների մասին, սակայն նշեց, որ այդպիսիք կան: Նրա խոսքով՝ եթե հակառակորդը հերքի դա, ապա նրա ամբողջ հռետորաբանությունը անիմաստ է դառնում:
Մանրամասները՝ տեսանյութում: