Ադրբեջանը հայկական կողմին 95 հայ զինծառայողի դի է հանձնել: Այս մասին Armenia Today-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ դիեր են հանձնվում հայկական կողմին, սակայն կառավարության տեղեկատվության և վարչության պետը Armenia Today-ին հայտնել էր, որ նման տեղեկություն չունի:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: