Թշնամու կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Սերյոժա Դավիթի Ստեփանյանը: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:
«Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն։ Սերյոժա Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Փոքր Վեդու Մշակույթի Տանը»-գրել է Գ. Սարգսյանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Հավելենք, որ այսօր Ադրբեջանը հայկական կողմին 95 հայ զինծառայողի դի է հանձնել, իչի մասին Armenia Today-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: