ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 6 հայ զինծառայողի աճյունի փոխանցման մասին տեղեկությունը։
Armenia Today-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն Երևանին է հանձնել ևս 6 հայ զինծառայողի մարմին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: