ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը: