ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2%-ով կամ 160.7 դրամով։ Այս մասին գրում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ եկող 2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։
Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով։
Լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը:
Ավելի կոնկրետ միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2%-ով կամ 160.7 դրամով։
Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ։