Այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը, տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող:
Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութին, ուր գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների:
Ինչ վերաբերում է տեսանյութի իսկությանը՝ նա հավելեց. «Իսկության առումով, կարծում ենք, որևէ կասկած չկա. սա ադրբեջանական ԶՈւ-ին բնորոշ ձեռագիր է»:
Ավելի վաղ հրապարակվել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը (18+):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: