ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գագիկ Ասլանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի Գագիկ Ասլանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Հովհաննես Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված է հրամանագրում:
Հավելենք, որ Գագիկ Ասլանյանը ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ էր նշանակվել 2019 թվականի մարտի 12-ին՝ պաշտոնում փոխարինելով Ավետիք Մուրադյանին։