Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, համապատասխան որոշումը կքննարկվի կառավարության վաղը կայանալիք նիստում։
Շարքային զինծառայողների պարտադիր ծառայության ձմեռային զորակոչը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից հունվարի 31-ը ներառյալ։ Այն կտարածվի այն անձանց վրա, ում ծննդյան 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ:
2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում և մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ օրենքով սահմանված ժամկետներում կկազմակերպվի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զորակոչիկների զորացրում։
Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացվում են եռամսյա ուսումնամարզական հավաքներ, որոնց մասնակցում է պահեստազորի 318 զինծառայող։