Գնդապետ Գեղամ Գաբրիելյանը Հայոց բանակի այն նվիրյալներից էր, որը մասնակցեց Արցախյան երկու պատերազմներին՝ ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին և 44-օրյա պատերազմին: Վերջին պատերազմի ժամանակ նա դիվիզիայի շտաբի պետ է եղել, կռվել մի քանի ուղղություններով, ղեկավարել թեժ մարտեր՝ առաջնորդվելով իր զորքին: Ցավոք, հակառակորդի հերթական գրոհը կասեցնելիս՝ գնդապետ Գաբրիելյանն ընկել է հերոսի մահով:
Գեղամ Գաբրելյանն Արցախի Ասկերանի շրջանից էր: Դեռ դպրոցը չավարտած՝ այն ժամանակ դեռ 17-ամյա Գեղամը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:
Մարտական ընկերներն ասում են՝ նա ծնվել էր հենց ծառայության համար: Ամեն ինչ արագ ընկալելու և սովորելու շնորհիվ Գեղամ Գաբրելյանն անմիջապես սերտել է ռազմական գործն ու ամբողջությամբ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը, բանակաշինությանը:
Ընկերների խոսքով՝ նա առանձնանում էր իր գրագիտությամբ, հայրենասիրությամբ, ինչպես նաև նրա մոտ շատ զարգացած էին մարդկային հատկանիշները:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: