ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ պատվիրակության՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը: Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ավելի վաղ ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության պատվիրակներին ընդունել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։